Բարոյապես բանակը ոչնչացրածներն ու բանակաշինությունը բեսեդկայի մակարդակի զրույցների վերածողները փորձեր են անում համոզելու, որ իրենք բանակ են ղեկավարում
ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Մի ողջ հասարակություն խոսում է ռազմաքաղաքական իշխանության՝ պատերազմի զոհերի հիշատակը մոռացության տալու և անարգելու մասին, իրենք դրան պատասխանում են համերգներով, անհոգ ժամանցով, ուրախ-զվարթ լայվերով՝ անընդհատ փորձելով իրենք իրենց գերազանցել:
Բարոյապես բանակը ոչնչացրածներն ու բանակաշինությունը բեսեդկայի մակարդակի զրույցների վերածողները հուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, որ իրենք գոյություն ունեն, բանակ են ղեկավարում:
Այնինչ բանակի հիմքում մարդն է, երկրի անվտանգության առանցքում՝ հայրենիքի պաշտպանը, և եթե դու նրա նահատակությունն ու առաքելությունը չես հարգում, համարժեք վերաբերմունք չես ցուցաբերում, քո քաղաքականության առաջնահերթություն չես սահմանում, ապա դու քո երկրի դեմ թշնամություն իրականացնող սուբյեկտ ես, քանդող, ոչնչացնող և ուրացող»:
Добавить комментарий