ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք կուղարկի երրորդ ավիակիր հարվածային խումբը և մինչև 10 հազար զինծառայող. WSJ
Պենտագոնը Մերձավոր Արևելք է ուղարկում երրորդ ավիակիր հարվածային խումբը և ծովային հետևակի կորպուսի լրացուցիչ նավեր։ Տարածաշրջան կարող են տեղափոխել ևս 9-10 հազար ամերիկացի զինծառայող, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։ Հայտնում է News.am-ը։
Ակնկալվում է, որ նավերը, ռազմական ինքնաթիռները, ծովային հետևակայիններն ու նավաստիները տարածաշրջան կհասնեն նոյեմբերի վերջին։ Ուժեղացվող խմբավորման կազմում կընդգրկվեն USS Theodore Roosevelt-ի գլխավորած ավիակիր հարվածային խումբը և USS Makin Island-ի դեսանտային խումբը։
Դրանց ժամանումից հետո տարածաշրջանում ապրիլից ի վեր առաջին անգամ միաժամանակ կարող են գտնվել ամերիկյան երեք ավիակիր հարվածային խմբեր։ Այժմ այնտեղ արդեն տեղակայված են USS George H.W. Bush-ը և USS George Washington-ը։
Նոր տեղակայումն իրականացվում է այն ֆոնին, երբ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողության հնարավոր վերսկսմանը ԱՄՆ-ում նոյեմբերին նախատեսված միջանկյալ ընտրություններից հետո։ WSJ-ի տվյալներով՝ Թրամփը վերջերս խորհրդականներին հայտնել է, որ նոյեմբերին ակնկալում է Իրանի ռմբակոծությունների վերսկսում։
Добавить комментарий