Опубликовано H.Aslanyan -
Վարդան

Թշնամական բանակում ամեն ինչ չէ, որ այն «փառապանծ» վիճակում է, ինչ փորձում են մեզ ներկայացնել. իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը.

Բաքվի բարբարոսական վարչախմբի ԶՈւ-երի բաշիբոզուկի հետ կապված' Հայաստանի տարածքում տեղի ունեցած դեպքը ցուցիչ է նրա, որ թշնամական բանակում, մեղմ ասած, ամեն ինչ չէ, որ այն «փառապանծ» վիճակում է, ինչ փորձում են մեզ ներկայացնել այդ նույն վարչախմբի քարոզչամեքենան և դրան նաև մեզանում, ցավալիորեն, երկրորդողները։ 

Ակնհայտորեն պարզ է, որ ինքնաձիգով զինված բաշիբոզուկը բարոյալքված և խայտառակ ռազմական պատրաստվածությամբ մեկն է՝ այնպիսի մեկը, որին նաև ինքնաձիգի առկայության պայմաններում կարող է նույնիսկ դանակահարել ոչ մի մարտական պատրաստությունը չանցած սովորական գյուղացի կին։ 

Թշնամուն ո՛չ պետք է թերագնահատել, ո՛չ էլ՝ գերագնահատել, բայց տրամաբանությունը հուշում է, որ այդ բաշիբոզուկը մի բացառիկ օրինակ չէ, և հենց դրա նման բազմաթիվ «զինծառայողներով» է համալրված թշնամու բանակ կոչեցյալը։ 

 

Добавить комментарий