Опубликовано H.Aslanyan -
Մանախ

Արթուր Այվազյանը՝ «Մանախը», ձերբակալվել է. կա հրազենային վնասվածքով ենթադրյալ դեպք

Իրազեկում. ստանձնել եմ Արթուր Այվազյանի՝ «Մանախի» պաշտպանությունը և վերջինս երեկվանից ձերբակալված է։ Այս պահին նրա նկատմամբ հանրային հետապնդում դեռ չկա։ Այս մասին Facebook—ի իր էջում գրել է փաստաբան Աննա Ծառուկյանը։

«Հաշվի առնելով նախաքննության գաղտնիության հանգամանքը՝ այս փուլում դեռ ավելին չեմ կարող հրապարակել։

Ունենք հրազենային վնասվածքով ենթադրյալ դեպք»,– նշել է նա։

Հիշեցնենք, որ «Մանախը» ձերբակալվել էր նաև 2021-ի հունիսին։ Մայիսի սկզբին նա իր ընկերների հետ բողոքի ակցիա էր իրականացրել Տեղ գյուղի մոտ` փակելով ճանապարհը և պահանջելով զինել իրենց:

Դրանից օրեր անց «Մանախը» կալանավորվել էր խուլիգանության հոդվածով։ Ըստ քրեական գործի՝ նա «Ֆեյսբուքի» սոցիալական ցանցի անհատական էջով ուղիղ հեռարձակմամբ հայհոյանքներ և բռնության սպառնալիքներ է հնչեցրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ անձանց հասցեին։

Добавить комментарий