Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի․ Բաքուն Երևանում կայանալիք COP17-ին ընդառաջ արշավ է սկսել
Բաքուն Երևանում կայանալիք COP17-ին ընդառաջ քարոզչական արշավ է սկսել Հայաստանի դեմ։ Թիրախում կրկին Մեծամորի ատոմակայանն է։ Գրում է factor.am-ը։
Ադրբեջանի Environmental Protection First ՀԿ-ների կոալիցիայի՝ «Հայաստանի տարածքում իրականացվող հանքարդյունաբերության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա» թեմայով ճեպազրույցի ժամանակ «Ռյուզգար» հասարակական միավորման նախագահ Իսլամ Մուստաֆաևը հայտարարել է, թե «Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի»։
Նա նշել է, թե 1980 թվականից շահագործվող Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը, իբր, շարունակում է պոտենցիալ բնապահպանական ռիսկ ներկայացնել՝ սարքավորումների մաշվածության և շահագործման ժամկետի բազմակի երկարաձգման պատճառով։
«Նախնական նախագծային շահագործման ժամկետի ավարտից հետո բլոկի շահագործումը սկզբում երկարաձգվել է մինչև 2026 թվականը, այնուհետև սկսվել է շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ծրագիրը՝ սարքավորումների արդիականացմամբ։
Լուրջ վթարի կամ պաշտպանիչ համակարգերի վնասման դեպքում առկա է ռադիոակտիվ նյութերի՝ շրջակա միջավայր արտանետման վտանգ, այդ թվում՝ մակերևութային և ստորերկրյա ջրերի աղտոտման ռիսկ։ Հնարավոր է նաև, որ այդ հետևանքներն ունենան անդրսահմանային բնույթ։ Ուստի ատոմակայանը միանշանակ պետք է փակվի։ Խոսքը միջուկային ռեակտորի մասին է։ Սա շատ վտանգավոր է և մեծ ռիսկերի հետ է կապված։ Մենք ցանկանում ենք, որ դրա փակման վերաբերյալ որոշումները աջակցություն ստանան Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի մասնակից պետությունների կողմից՝ COP17-ի շրջանակում»,- նշել է Մուստաֆաևը։
Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում։
Добавить комментарий