Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը բավականին շուտ կավարտվի. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը կարող է շատ շուտով ավարտվել։ Այս մասին նա ասել է Բալթիմորում ունեցած ելույթի ժամանակ։
Թրամփի խոսքով՝ Վաշինգտոնին դեռևս չի հաջողվել դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն ինքը շարունակում է աշխատել այդ ուղղությամբ։
«Մենք դեռ չենք ավարտել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը։ Հավատացեք կամ ոչ, բայց իրականում մենք ավելի ենք մոտենում դրան։ Թեև արտաքուստ այդպես չի թվում։ Ես կարծում էի, որ դա ինձ համար ամենահեշտը կլինի, քանի որ կարողացել եմ ավարտել ութ պատերազմ։ Եվ սա նույնպես բավականին շուտ տեղի կունենա»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը նաև հայտնել է, որ առաջիկայում նախատեսում է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Ես հեռախոսազրույց ունեմ նախատեսված։ Շատ շուտով»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք զրուցել է Ռուսաստանի նախագահի հետ։
Добавить комментарий