Опубликовано D.Guyumjyan -
DETQ-19-4-1

Իրանի բանակը հասել է պաշտպանական տեխնիկայի 90 տոկոս ինքնաբավության

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի համակարգման գծով օգնական Հաբիբոլլահ Սայարին հայտարարել է, որ այսօր իրանական բանակը հասել է պաշտպանական տեխնիկայի 90 տոկոս ինքնաբավության։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Սայարին շեշտել է, որ առաջիկա օրերին Իրանի բանակի հնարավորությունների մասին ավելի շատ նորություններ կհրապարակվեն: Նրա խոսքով՝ իրանական բանակի առաքելությունն է պաշտպանել երկրի ազգային ինքնիշխանությունը և պահպանել իսլամական Իրանի անկախությունը:

 «Իրանում Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո բանակում մեծ փոփոխություններ եղան, հատկապես սուրբ պաշտպանության փուլից հետո (նկատի ունի իրանա-իրաքյան պատերազմը), քանի որ բոլոր այն սարքավորումները, որոնք մենք այսօր տեսնում ենք այս վերանայման մեջ, իրանական արտադրության են և բնութագրվում են ժամանակակից ու առաջադեմ տեխնոլոգիաներով»,- ասել է նա։

Վերջինս հավելել է, որ Իրանի բանակի ինքնաբավության տոկոսն օրեցօր ավելանում է, քանի որ նրա ուժը զգալի զարգացում է արձանագրել։

Добавить комментарий