Опубликовано H.Aslanyan -
Ռուբիո

ԱՄՆ-ն կշարունակի ձգտել Ուկրաինայի հարցի բանակցային կարգավորմանը․ Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի ձգտել Ուկրաինայի հակամարտության բանակցային կարգավորմանը։

«Մենք փորձել ենք և կշարունակենք փորձել անել մեր ուժերի սահմաններում ամեն ինչ՝ բանակցային կարգավորմանը նպաստելու համար։ Մենք կարծում ենք, որ այս հակամարտությունը պետք է ավարտվի բանակցային կարգավորման միջոցով։ Որքան շուտ, այնքան լավ։ Միացյալ Նահանգները պատրաստ է նպաստել դրան», – ասել է Ռուբիոն։

Պետքարտուղարը նշել է, որ Միացյալ Նահանգները չի տեսնում հակամարտության ռազմական լուծում։

 

Добавить комментарий