Опубликовано H.Aslanyan -
Ական

Ջրականում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել

Օկուպացված Ջրականի շրջանում երեկ հակահետևակային ականների պայթյուններից վիրավորվել են նախ 26-ամյա Օրհան Ղահրամանովը, ապա նրա հայրը՝ 60-ամյա Աշրաֆ Ղահրամանովը, հաղորդում է APA լրատվական գործակալությունը:

Ադրբեջանական գործակալության փոխանցմամբ՝ ականներից առաջինը պայթել է, երբ Օրհան Ղահրամանովն անասուններին էր արածեցնում չականազերծված տարածքում: Պայթյունի հետևանքով նա ծանր վնասվածքներ է ստացել՝ կորցրել է վերջույթներ, վիրահատությունից հետո էլ վիճակը ծանր է, հիվանդանոցի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է:

Աշրաֆ Ղահրամանովը որդու վիրավորվելուց հետո մտել է նույն տարածք և նույնպես վիրավորվել է մեկ այլ ականի պայթյունից: Թե ինչ ծանրության վնասվածքներ է ստացել նա, չի հաղորդվում:

Տեղի ունեցածի կապակցությամբ դատախազությունը քննություն է իրականացնում:

 

Добавить комментарий