Опубликовано H.Aslanyan -
Լիխաչով

«Ռոսատոմի» ղեկավարը Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է որակել

«Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի խոսքով՝ ներկայումս հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Զապորոժիեի ատոմակայանի տարածքում հրադադարի ռեժիմ հաստատելու շուրջ բանակցությունների վրա։

Նա նշել է, որ բանակցություններին, բացի պետական կորպորացիայից, մասնակցում են նաև ուժային կառույցների, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ներկայացուցիչները։

Լիխաչովի խոսքով՝ Կիևը տարբեր պատճառաբանություններով հետաձգում է «Դնեպրովսկայա» էլեկտրահաղորդման գծի վերանորոգման աշխատանքները, որը մարտից չի գործում։

«Ռոսատոմի» գլխավոր տնօրենը նաև հայտնել է, որ կորպորացիան ավելացնում է իր աշխատակիցների թիվը Իրանի Բուշերի ատոմակայանում։

Добавить комментарий