Ուկրաինայի վրա ռուսական հարվածներից 7 մարդ է զոհվել, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
Ռուսական ուժերի՝ Ուկրաինայի մի շարք քաղաքների հասցված հարվածների հետևանքով առնվազն յոթ մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել։
Խարկովում ռուսական ավիառումբերի հարվածից վնասվել են ավելի քան 30 շենք և 11 ավտոմեքենա։
Ռուսական ուժերը հարվածել են նաև Խարկովի թիվ 5 ջերմաէլեկտրակայանին։
Իվանո-Ֆրանկովսկում ռուսական անօդաչուների հարվածներից երեք զինծառայող է զոհվել, ևս երեք մարդ՝ վիրավորվել։ Քաղաքապետի փոխանցմամբ՝ վնասվել են բազմաբնակարան շենքեր և առևտրային տարածքներ։
Добавить комментарий