Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին, կան զոհեր ու վիրավորներ
Եմենի հութիների՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի միջազգային օդանավակայանին հասցված հերթական հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել, հայտնում են երկրի իշխանությունները։
Հարձակման հետևանքով վնասվել են օդանավակայանի 3-րդ և 4-րդ տերմինալներըլ։ Զոհվածը Պակիստանի քաղաքացի է։
Հարձակման է ենթարկվել նաև Դամամ քաղաքի մոտ գտնվող միջազգային օդանավակայանը, ինչպես նաև Saudi Aramco նավթային ընկերության երկու օբյեկտ։
Վերջին հինգ օրում Էր Ռիադի օդանավակայանը չորս անգամ հարձակման է ենթարկվել։ Վերջին հարվածներից13 մարդ էր զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվել։
Добавить комментарий