Опубликовано H.Aslanyan -
Ալիև

Ալիևի նպատակը ՀՀ-ի հետ խաղաղությունը չէ, այլ զիջումները․ Մայքլ Ռուբին

Նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ արժանի է Խաղաղության նոբելյան մրցանակի։ Այժմ թվում է, թե Թրամփի խաղաղարար ջանքերի «գլուխգործոցը»՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագիրը, փլուզման եզրին է․ այս մասին Middle East Forum-ում գրել է ամերիկացի փորձագետ, «Ձեռնարկատիրության ամերիկյան ինստիտուտ»-ի ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինը։ Գրում է ABC Media-ն։

Նրա խոսքով՝ հրադադարից հետո Թրամփը որդեգրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «միջանցքի» վերաբերյալ առաջարկը՝ այն վերանվանելով «Թրամփի երթուղի» (TRIPP)։ Թրամփի վարչակազմի՝ միջանցքի վերաբերյալ պատկերացումը միշտ էլ թերի է եղել երկու պատճառով։ Նախ՝ եթե Թուրքիան և Ադրբեջանը վերացնեին Հայաստանի շրջափակումը, միջանցքի կարիք չէր լինի։ Երկրորդ՝ Ադրբեջանն Իրանի հետ համագործակցում է սեփական կամքով, այլ ոչ թե անհրաժեշտությունից դրդված. 2022 թվականին նա գործարկեց Իրանի տարածքով անցնող միջանցք։

Մինչ Փաշինյանը պնդում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի անհրաժեշտության հարցում՝ փաստարկելով, թե Լեռնային Ղարաբաղի պատերազմում Ադրբեջանի հաղթանակից հետո Հայաստանն այլ ընտրություն չունի, նրա քննադատները մշտապես մտահոգություն են հայտնել Ալիևի անկեղծության վերաբերյալ։

Ադրբեջանի պահանջներն աճում են հայկական զիջումներին համամասնորեն։ Դրանք ավելի հաճախ են դուրս գալիս ողջամտության սահմաններից և հասնում աբսուրդի։ Արարատ լեռը Հայաստանի խորհրդանիշն է եղել դեռևս Հայոց ցեղասպանությունից առաջ, սակայն Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պահանջում են (իսկ Փաշինյանը համաձայնում է) հայկական խորհրդանիշների շարքից հանել Արարատը՝ այն հիմնավորմամբ, որ այն այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում։ Ալիևն ազդարարում է, որ չնայած Փաշինյանի զիջումներին՝ հաշտեցումն Ադրբեջանի օրակարգում չէ։ 2026 թվականի հոկտեմբերի 2-ին՝ իր քաղաքական կուսակցության համագումարում ելույթ ունենալիս, Ալիևը հայտարարեց. «Ճիշտ է՝ Հայաստանի նախկին ղեկավարները պատերազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց պատիժը, սակայն հենց Հայաստանի գործող իշխանություններն էին, որ տարածքային պահանջներ ներկայացրին մեզ և վիրավորեցին ադրբեջանցի ժողովրդի արժանապատվությունը՝ անպատշաճ և ոչ քաղաքակիրթ հայտարարություններով։ Մենք երբեք չպետք է մոռանանք այդ մասին»։

 Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում։

 

Добавить комментарий