Опубликовано D.Guyumjyan -
DETQ

Իրանը նախատեսում է առաջիկայում սպառազինության նոր տեսակներ ներկայացնել

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային ուժերի հրամանատար Քայումարս Հեյդարին հայտարարել է, որ իրանցի զինվորականներն առաջիկայում ցամաքային զորքերի համար սպառազինության նոր տեսակներ կներկայացնեն։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Հեյդարին ասել է Իրանի Բանակի օրվան նվիրված զորահանդեսի ժամանակ։

Հեյդարին կարևորել է Իրանի զինված ուժերում վերջին տարիներին անցկացված բարեփոխումները։ Նրա խոսքով՝ Իրանի բանակը երկրի անվտանգության և կայունության գլխավոր երաշխավորն է։

«Ցամաքային զորքերը վերջին մի քանի տարիների ընթացքում իրականացված լայնածավալ բարեփոխումների շնորհիվ դարձել են շարժական ուժեր և այժմ հագեցած են ժամանակակից սպառազինությամբ։ Մոտ ժամանակներս կներկայացվեն իրանական բանակի ռազմական ուժի նոր տարրերը»,- հայտարարել է նա։

Նշենք, որ 1979 թվականին տեղի ունեցած Իրանի Իսլամական հեղափոխությունից հետո յուրաքանչուր տարի ապրիլի 18-ին Իրանում նշվում է Բանակի օրը։

Добавить комментарий