Կառավարությունը չի մասնակցի արցախահայերի՝ սեփականության վերականգնման միջազգային հայցերին․ Թորոսյան
ՀՀ կառավարությունը չի մասնակցի արցախահայերի՝ իրենց թողած գույքի վերականգնմանն ուղղված միջազգային հայցերին։
Այս մասին հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով «Վերածնվող Արցախ» կազմակերպության ղեկավար Անաստաս Իսրայելյանի հայտարարությանը՝ ԱԺ-ում բռնի տեղահանված արցախցիների մասնակցությամբ լսումների ժամանակ։
Իսրայելյանի կարծիքով՝ արցախցիները պետք է ունենան իրավական այնպիսի կարգավիճակ, որը նրանց հնարավորություն կտա միջազգային հայցեր ներկայացնել լքված տների և գույքի վերաբերյալ։ Ներկայիս կարգավիճակը, նրա խոսքով, դա թույլ չի տալիս։
Добавить комментарий