ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին․ Զելենսկին մեղադրել է Արևմուտքին
Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարված է հասցրել Կիևին․ Զելենսկին մեղադրել է դաշնակիցներինԱրևմտյան գործընկերները կրկին չեն զգուշացրել Ուկրաինային այն մասին, որ Ռուսաստանի զինված ուժերը հոկտեմբերի 13-ի երեկոյան բալիստիկ հրթիռներով հերթական հարվածն են հասցնելու Կիևին․ այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ հարվածի հիմնական թիրախը եղել է քաղաքի էներգետիկ ենթակառուցվածքը, մասնավորապես՝ ՋԷԿ-4-ը (ТЭЦ-4)։ Վնասվել է բնակելի շենք, որտեղ հրդեհ է բռնկվել։
«Այս հրթիռները մեր համակարգի կողմից հայտնաբերվել են արդեն փաստացի Կիևին մոտենալու պահին։ ՋԷԿ-4-ը Կիևի հիմնական էներգետիկ օբյեկտներից մեկն է»,-նշել է Ուկրաինայի նախագահը։
Ուկրաինական հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանը նոր հրթիռային հարվածներ է նախապատրաստում Ուկրաինայի ուղղությամբ, հայտարարել է Զելենսկին։
«Փաստերը ցույց են տալիս, որ ռուսներն անհրաժեշտ չեն համարում պահպանել այն, ինչի մասին ասել էր ԱՄՆ նախագահը։ Ուկրաինան կողմ է արտահայտվել էներգետիկ հարվածների դադարեցմանը։ Ռուսաստանը թիրախավորում է հերթական էլեկտրակայանը և մեր մարդկանց կյանքը։ Եվ սա միանգամայն անարդար է, երբ նրանք ոչնչացնում են էներգետիկան, և նույնիսկ բալիստիկ հրթիռների արձակման վերաբերյալ նախազգուշացումներ Ուկրաինան չի ստանում»,– ասել է Զելենսկին։
Добавить комментарий