Опубликовано D.Guyumjyan -
DETQ

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարը քննադատել է ԱՄՆ-ի աջակցությունը ծովահենությանը

Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատար Շահրամ Իրանին մեղադրել է Ամերիկայի Միացյալ Նահանգներին տարածաշրջանում ծովահենության աճի  և ծովահենությանն աջակցելու մեջ: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։

Իրանին շեշտել է, որ այսօր տարածաշրջանում ծովահենություն է տիրում, ինչը պայմանավորված է տարածաշրջանում Միացյալ Նահանգների չարդարացված ներկայությամբ։  «Սակայն Աստծո շնորհիվ և Իրանի Իսլամական Հանրապետության ջանքերով ծովում մենք կարողացանք 100% անվտանգություն հաստատել տարածաշրջանում, և այդ անվտանգությունը ոչ միայն մեզ և տարածաշրջանի, այլ նաև ամբողջ աշխարհի համար է»,- ասել է նա:

Վերջինս հայտնել է, որ Իրանի բանակի ռազմավարական ռազմածովային ուժերն ունեն ամենաբարձր տեխնոլոգիայով սարքավորումներ։ Նրա խոսքով՝ դա վկայում է երկրի գիտական և արդյունաբերության բարձր մակարդակի մասին:

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարը հավելել է, որ երկրի ռազմածովային ուժերը միշտ փորձել են Իրանի ազգի խաղաղության ուղերձը հասցնել տարբեր երկրներին։ «Սակայն զորավարժությունների ժամանակ մեր ուղերձը թշնամուն այն է, որ իրանցիները կիրականացնեն իրենց կամքը, երբ ցանկանան»,- եզրափակել է նա:

Добавить комментарий