Թուրքիան խնայում է «S-400»-ի ռեսուրսները
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ հանրապետությունը Ռուսաստանից գնված «S-400» զենիթահրթիռային համակարգը (SAM) մշտական ակտիվ ռեժիմում չի պահում՝ ռեսուրսները խնայելու համար։ Այս մասին, ըստ «Դետք»-ի, հայտնում է TRT հեռուստաալիքը։
««S-400»-ի հաշվին մենք ապահովում ենք մեր պաշտպանությունը բալիստիկ հրթիռներից... Երբ սպառնալիքներ չկան, համակարգը տեղակայելու կարիք չկա՝ դրա ռեսուրսը խնայելու համար»,- ասել է նա։
Դեմիրի խոսքով՝ Թուրքիային անհրաժեշտ է «առնվազն վեց տարի»՝ սեփական հակաօդային պաշտպանության «S-400» համակարգ ստեղծելու համար։
Добавить комментарий