2026 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 2027 թվականի փետրվարի 12-ը կհայտարարվի ձմեռային զորակոչ
Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով սահմանվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ձմեռային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը։ Ըստ նախագծի՝ 2026 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 2027 թվականի փետրվարի 12-ը ներառյալ Հայաստանի Հանրապետությունում կհայտարարվի ձմեռային զորակոչ։
2026 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կզորակոչվեն նաև մինչև 2026 թվականի հոկտեմբերի 1-ը կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի կամ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ցանկություն հայտնած արական սեռի քաղաքացիները։
2026 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2027 թվականի հունվարի 31-ը ներառյալ նաև զորացրում կիրականացվի։
Добавить комментарий