Ադրբեջանի պաշտոնական հռետորաբանության կոշտացումը մտահոգությունների տեղիք է տալիս․ Աբրահամյան
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «2025-ի Վաշինգտոնյան համաձայնությունից հետո մի ընթացք Ադրբեջանի պաշտոնական հռետորաբանությունը մեղմացել էր:
Թեև առանձին դեպքերում որոշակի կոշտությամբ կամ սրությամբ ձևակերպումներ հնչում էին, սակայն ընդհանուր առմամբ բառամթերքի մեղմացումն ակնհայտ էր:
Վերջին շաբաթներին Ադրբեջանում, կարծես, հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս:
Եթե կարճ ձևակերպեմ հնարավոր պատճառները, ապա դա և՛ բանակցային տրամաբանության հետ կապ ունի, և՛ Ադրբեջանի ներքին զարգացումների»:
Добавить комментарий