Опубликовано H.Aslanyan -
Իրան

Իրանը հայտարարել է սեփական արտադրության ծանր կործանիչի փորձարկման ծրագրերի մասին

Իրանական ծանր կործանիչը առաջին անգամ պետք է օդ բարձրանա հաջորդ տարի։ Այդ մասին հոկտեմբերի 18-ին հայտարարել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Մեհրդադ Ահլաքին, նրա խոսքը մեջբերում է IRIB պետական հեռառադիոընկերությունը։

«Իրանական ծանր կործանիչը հաջորդ տարի օդ կբարձրանա»,- ասված է հրատարակության Telegram-ալիքի հրապարակման մեջ։

Ահլաքին ընդգծել է, որ կործանիչն ամբողջությամբ արտադրվել է Իրանում։

Добавить комментарий