Գործող ռեժիմը հայ գերիների թեման օրակարգային չի դարձնում. Տիգրան Աբրահամյան
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Իրավապաշտպանների, տարբեր զեկույցների հիմնավորմամբ ու գնահատականներով՝ Բաքվում գերության մեջ հայտնված հայերը խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են արժանանում:
Վերջերս դրա մասին առավել մանրամասն ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանն էր խոսում:
Այս մարդկանց շուտափույթ հայրենադարձության խնդիրը կարևոր է ոչ միայն գործի՝ լիարժեք ապօրինի բնույթ կրելու, այլ նաև նրանց կյանքի ու առողջության համար մշտական սպառնալիքի առկայության պատճառով:
ՀՀ գործող ռեժիմի՝ թեման օրակարգային չդարձնելու պայմաններում ոչ միայն այս մարդկանց իրավունքներն են ամբողջությամբ խախտվում, այլև պաշտոնական Բաքուն թեման, ըստ նպատակահարմարության, շահարկում է, այդ թվում՝ ընդդեմ ՀՀ-ի»։
Добавить комментарий