Հայաստանը չեխական ռազմաուսումնական ինքնաթիռներ է գնել
Հայաստանը Չեխիայից ռազմաուսումնական ինքնաթիռներ է գնել, այդ մասին պարզ է դառնում երեկ պաշտոնական այցով Չեխիա մեկնած պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի սոցցանցային գրառումից:
Թեև պաշտպանության նախարարությունը պաշտոնապես չի հայտարարել գործարքի մասին, սակայն Պապիկյանը տեսանյութ է տեղադրել չեխական Aero Vodochody ռազմարդյունաբերական ընկերություն կատարած այցից, որտեղ երևում են այդ ընկերության արտադրած L-39NG Skyfox ռազմաուսումնական ինքնաթիռները:
«Այս հրաշքները շուտով կճախրեն Հայաստանի երկնքում»,- գրել է պաշտպանության նախարարը:
Տեսանյութը` այստեղ։
Добавить комментарий