Опубликовано H.Aslanyan -
Նեթանյահու

Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱՄՆ-ի հետ երկխոսության ընթացքում պահանջել է Իրանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը՝ պահանջելով ավարտին հասցնել սկսածը: Այս մասին՝ հղում անելով աղբյուրներին, հայտնել է Financial Times (FT) թերթը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ընդ որում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իսրայելական կողմին փոխանցել է, որ Վաշինգտոնը էսկալացիոն քայլեր չի ձեռնարկի մինչև նոյեմբերի 3-ին ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների անցկացումը:

Պարբերականը, վկայակոչելով աղբյուրները, նշում է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման մասին խոսակցությունները կարող են հնարք լինել՝ ուղղված Թեհրանի վրա ճնշում գործադրելուն՝ նրանից զիջումներ կորզելու նպատակով:

Добавить комментарий