Опубликовано H.Aslanyan -
Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը նրանց տարածքը չեն. դրանք պատմականորեն ռուսական հողեր են․ Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման օգտին»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի ղեկավարությունը Ռուսաստանի հետ հակամարտությունում սեփական քաղաքացիներին վերաբերվում է որպես «ծախսվող նյութի»։

Նա նշել է, որ Կիևը ռազմաճակատ չի ուղարկում մոտիվացված ազգայնականներին, այլ այնտեղ է ուղարկում հարկադրաբար մոբիլիզացված քաղաքացիներին։ Պուտինի պնդմամբ՝ Ուկրաինայի զինված ուժերում դասալքվածների թիվը հասնում է կես միլիոնի կամ նույնիսկ ավելիի։

Ռուսաստանի նախագահը նաև հայտարարել է, որ վերջին գենետիկական հետազոտությունները ցույց են տալիս՝ ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են։

Добавить комментарий