Опубликовано D.Guyumjyan -
DETQ

Իրանի աջակցությունը Հայաստանին նրա բացահայտ հակաադրբեջանական քաղաքականության մի մասն է. Փաշազադե

Ադրբեջանի և Կովկասի մուսուլմանների հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն կարծում է, որ Իրանի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը նրա բացահայտ հակաադրբեջանական քաղաքականության մի մասն է։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։  

Փաշազադեն նշել է, որ Իրանում չեն կարողանում «մարսել» Արցախյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի արձանագրած հաջողությունները։ Նրա համոզմամբ՝ «Իրանը խրախուսում է Հայաստանի ռևանշիստական քաղաքականությունը»։  

«Ատելի ուժերը, որոնք չեն կարողանում մարսել մեր անկախությունն ու հաղթանակը, մեր ձեռքբերումները, որոնք լրջորեն մտահոգված են Ադրբեջանի զարգացմամբ և անկախ քաղաքականությամբ, փորձում են միջամտել Ադրբեջանի ներքին գործերին և խաթարել կայունությունը»,- ասել է նա:

Վերջինս նաև նշել է՝ այն, որ Իրանը Հայաստանի անվտանգությունը հավասարեցնում է իր անվտանգությանը, Հայաստանին մղում է նոր պատերազմի, տրամադրում է ռևանշիզմի և նրա բացահայտ հակաադրբեջանական քաղաքականության մի մասն է։ Փաշազադեն հավելել է, որ Ադրբեջանի հասարակությունը չի ընդունում և դատապարտում է այս ամենը։

 

Добавить комментарий