Опубликовано H.Aslanyan -
Կկի

ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա

Եվրամիությունը պատրաստ է ծածկել Ուկրաինայի կողմից պահանջված լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի երկու երրորդը, այսինքն՝ շուրջ 46,7 միլիարդը: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Սովորաբար մենք ծածկում ենք Ուկրաինայի ֆինանսական կարիքների երկու երրորդը: Եվրոպական խորհրդի վերջին նիստում մենք պայմանավորվել ենք ապահովել Ուկրաինայի լրացուցիչ կարիքները և Եվրոպական հանձնաժողովին հանձնարարել ենք ներկայացնել կոնկրետ լուծումներ այս հարցով: Եվրահանձնաժողովն աշխատանքներ է տանում, և ես կարծում եմ, որ նոյեմբերին մենք կկարողանանք որոշում կայացնել այս հարցի վերաբերյալ»,- ասել է նա Rapporteur պորտալին տված հարցազրույցում:

«Եթե եվրոպական առաջնորդները չկարողանան համաձայնության գալ նոյեմբերի 26-27-ի արտահերթ հանդիպմանը, նրանք կփորձեն համաձայնության հասնել դեկտեմբերի 17-18-ի նիստում»,- հավելել է Կոշտան:

Добавить комментарий