Опубликовано H.Aslanyan -
Գիտության

Իրանի գիտության նախարարն Ադրբեջանի հիջաբով աղջիկներին հրավիրել է Իրանում ուսանելու

Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Հոսեյն Սիմայի Սարաֆը Ադրբեջանում հիջաբի պատճառով կրթությունից զրկված աղջիկներին հրավիրել է Իրան՝ ուսումը շարունակելու։ Region Monitor-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական SNN լրատվական գործակալությունը:

«Ես, որպես ԻԻՀ գիտության նախարար, հայտարարում եմ, որ Իրանի համալսարանների դռները բաց են Ադրբեջանի աղջիկների ուսման համար։ Մենք պատրաստ ենք լավ հյուրընկալ լինել Ադրբեջանի հավատավոր այն աղջիկների համար, ովքեր կրթության իրավունքից օգտվելու համար ստիպված են հրաժարվել շարիաթով սահմանված իրենց հիջաբից»,- նշել է Սիմայի Սարաֆը։

Добавить комментарий