Опубликовано D.Guyumjyan -
DETQ

Թուրքիայում ավարտվել են առաջին անօդաչու ինքնաթիռի փորձարկումները

Թուրքիայում ավարտել են առաջին թուրքական անօդաչու ինքնաթիռի փորձարկումները։ Ըստ «Դետք»-ի՝ թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը հայտնում է, որ այս մասին հայտարարել է թուրքական «Բայկար» ընկերության խորհրդի նախագահ, Սելջուկ Բայրաքթարը։

Վերջինս հայտնել է, որ անօդաչու ինքնաթիռի փորձարկումներն իրականացվել են ապրիլի 18-ին՝ Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Չորլուի շրջանում: Նա ասել է, որ անօդաչու ինքնաթիռը հաջողությամբ անցել է թռիչքի և վայրէջքի փորձարկումները, ինչպես նաև կարողացել իրականացնել տարբեր մանևրումներ:

Հաղորդվում է, որ «Բայկար» ընկերությունն ինքնաթիռի զանգվածային արտադրությունը ծրագրում է սկսել 2024 թվականին, իսկ առաջին թռիչքը թուրքական ամենամեծ ռազմանավից նախատեսվում է 2025 թվականին:

Նշենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմում թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերի կիրառումից հետո վերջիններիս արտադրությունը և պահանջարկը զգալիորեն մեծացել են։ «Բայկար» ընկերության խորհրդի նախագահ Սելջուկ Բայրաքթարը Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է, և Էրդողանը պարբերաբար հպարտանում է իր ընտանիքի մահաբեր արտադրանքի արձանագրած հաջողություններով։

Добавить комментарий