ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել ֆիզիկական 1 և իրավաբանական 6 անձանց նկատմամբ, որոնք ենթադրաբար կապված են Իրանի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ պատժամիջոցների ցանկում ընդգրկված ֆիզիկական և իրավաբանական անձինք նպաստել են Իրանի կողմից ռազմական ծրագրերի էլեկտրոնային բաղադրիչների ձեռքբերմանը, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի արտադրությանը։
Իրանական կողմը հերքում է այս մեղադրանքները՝ նշելով, որ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները ոչ միայն չեն հասել իրենց արտաքին քաղաքական նպատակներին, այլև զգալի վնաս են հասցրել խաղաղ բնակչությանը։ Պաշտոնական Թեհրանը հայտնել է, որ պատժամիջոցները սահմանվել են ԱՄՆ-ի այն մեղադրանքների ֆոնին, թե իբր Իրանը Ռուսաստանին ԱԹՍ-ներ է տրամադրում՝ Ուկրաինայի դեմ օգտագործելու համար։
Իրանական կողմը հերթական անգամ հիշեցրել է, որ դեմ է պատերազմին, և կողմերին հորդորել է երկխոսություն սկսել՝ պատերազմն անհապաղ դադարեցնելու համար։
Добавить комментарий