Опубликовано H.Aslanyan -
Անդրանիկ

Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով․ Արտենիի դպրոց

Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Արտենի բնակավայրի դպրոցի պատից Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է՝ ելնելով անվտանգության նկատառումներից։

Այս մասին հայտարարություն է հրապարակվել Արտենիի դպրոցի «Ֆեյսբուք»-ի էջում։«Դպրոցի շենքի կոնստրուկցիայի առանձնահատկությունների և նկարի բետոնե հատվածի անհամապատասխանության հետևանքով առաջացել էին անվտանգության խնդիրներ։

Հնարավոր ռիսկերից խուսափելու և երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ վարչական շրջանի հետ համագործակցությամբ որոշում է կայացվել նկարը տեղափոխել Անդրանիկ Օզանյանի անվան փողոցում գտնվող Մշակույթի տան բակ, որտեղ էլ այս պահին կառուցվում է նահատակված զինվորների հուշարձան։Հետագայում այդ տարածքի բարեկարգման ավարտից հետո պատկերը կտեղադրվի հանրության համար տեսանելի հատվածում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ սոցիալական ցանցերում տեղեկություններ էին տարածվել, թե ԿԳՄՍ նախարարությունը որոշել է հեռացնել Անդրանիկ Օզանյանի նկարը Արտենիի դպրոցի պատից։

Добавить комментарий