Опубликовано H.Aslanyan -
Իսրայել

Իսրայելում ընտրություններ են՝ անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում

Իսրայելում տեղական ժամանակով ժամը 07:00-ին բացվել են խորհրդարանական ընտրությունների քվեարկության տեղամասերը։ Ընտրությունների արդյունքներով կձևավորվի Քնեսեթի 26-րդ գումարման կազմը, որից հետո կմեկնարկի կառավարող կոալիցիայի ձևավորման գործընթացը։ Հաջողության դեպքում երդում կտան նոր կառավարությունն ու վարչապետը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեարկելու իրավունք ունի Իսրայելի 7,3 միլիոն քաղաքացի։ Երկրի տարածքում բացվել է ընդհանուր առմամբ 12 018 ընտրատեղամաս, որոնք կաշխատեն մինչև ժամը 22:00-ն։ Ընտրություններն անցկացվում են անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում։

Իսրայելի 12-րդ հեռուստաալիքի տվյալներով՝ հասարակական կարգի պահպանությունն ապահովում են շուրջ 20 հազար ոստիկան, սահմանապահ ոստիկանության աշխատակիցներ և կամավորներ։

Իսրայելի բանակն էլ հայտարարել է պաղեստինյան տարածքների շրջափակման ռեժիմ սահմանելու և Հորդանան գետի Արևմտյան ափի բոլոր անցակետերը փակելու մասին։

 

 

Добавить комментарий