Опубликовано H.Aslanyan -
Բանակ

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Եգիպտոսի խորհրդարանը հոկտեմբերի 26-ին նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսիին լիազորել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելու համար, եթե Էր Ռիադը համապատասխան խնդրանքով դիմի։

Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, որոշմանը կողմ է քվեարկել պատգամավորների երկու երրորդը։ Այն ընդունվել է Եմենի հութիների՝ Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումների ակտիվացման պայմաններում։

Добавить комментарий