Опубликовано H.Aslanyan -
Անի

Հիմա իմ վիճակով էլ ոչ ոք չի հետաքրքրվում, նոր վիրահատության եմ պատրաստվում. Անի Ավետիսյան

Ցավերս չեն մեղմացել, ոնց առաջին օրն էր, այնպես էլ հիմա է, չեմ դիմանում։ Այս մասին 24News-ի հետ զրույցում պատմել է Սյունիքի մարզի Շաքի գյուղում տեղի ունեցած միջադեպից տուժած 39-ամյա Անի Ավետիսյանը։

Նրա խոսքով, այս շաբաթ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում պատրաստվում են հերթական անգամ վիրահատել իրեն։ Անին նախորդ շաբաթվանից սպասում է վիրահատության օրվա նշանակմանը.

«Դեռ օրը հայտնի չէ, սպասում եմ, այս շաբաթ պետք է նոր վիրահատության օր նշանակեն, նախորդ շաբաթվանից սպասում եմ, հնարավոր էր, որ նախորդ շաբաթ անեին, բայց չարեցին»,- ասաց նա։

Անիի խոսքով, առաջիկա վիրահատության ընթացքում ծնկի հատվածում իմպլանտ պետք է տեղադրեն, իսկ ազդրի հատվածում տեղադրված մետաղական կոնստրուկցիաները՝ փոխարինեն։

«Ծունկս, որ փշուր-փշուր էր եղել, պետք է իմպլանտ տեղադրեն, ազդրի հատվածի տեղադրված երկաթներն են փոխելու։ Հիմա պարզապես ֆիքսել են ոտքս։ Հաջորդ վիրահատության նպատակն այն է, որ նպաստի ոսկորի աճեցմանը»,- պատմեց Անին։

Անին ասում է, որ հոգեպես արդեն պատրաստվում է հերթական վիրահատությանը։ Ֆիզիկական տառապանքին գումարվում է նաև անորոշությունը․ դեռ հայտնի չէ, թե որքան ժամանակ նա ստիպված կլինի մնալ հիվանդանոցում։ «Նոր վիրահատություն, նոր ցավեր»,- այսպես է Անին նկարագրում սպասվող միջամտությունը.

«Երբ դեպքը նոր էր եղել, մարդիկ հետաքրքրվում էին, հիմա ոչ ոք չի գալիս ինձ տեսակցության։ Վերակենդանացման բաժանմունքում էի, այդ ժամանակ միայն Անահիտ Ավանեսյանն է եկել, այդ մի անգամը ու վերջ»,- ասաց Անին։

Ավելին` սկզբնաղբյուր կայքում։

Добавить комментарий