Опубликовано H.Aslanyan -
Նեթանյահու

Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը. WSJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շաբաթ առավոտյան հեռախոսազրույց են ունեցել՝ Իրանի դեմ հարվածների հնարավոր վերսկսմանը Վաշինգտոնի նախապատրաստվելու ֆոնին:

Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով զրույցի բովանդակությանը ծանոթ աղբյուրներին։

«Մենք դեռ պետք է զբաղվենք, ես կասեի, մեկ կամ երկու օբյեկտով, բայց կարող ենք դա անել տասը րոպեում»,- հայտարարել է Թրամփը։

Միաժամանակ նա նշել է, որ Իրանի հետ բանակցությունները «լավ են ընթանում», թեև Իսլամական Հանրապետությունն անվանել է անվստահելի։

 

 

Добавить комментарий