Ռուսաստանի զինված ուժերը ոչնչացրել են Ուկրաինայի ԶՈւ անօդաչու թռչող սարքերի բազաները Խարկովի մարզում
«Հյուսիս» զորախմբի զինծառայողները հետևել են ուկրաինացի մատակարարներին՝ սկսելով նրանց թիկունքային պահեստից, և հրետանային հարվածներ են ուղղել Խարկովի մարզում Ուկրաինայի ԶՈւ ծանր հեքսակոպտերների գաղտնի բազաների ուղղությամբ։ Այս մասին ՌԻԱ նովոստիին հայտնել է «Կրեստ» (Խաչ) մականունով գումարտակի հրամանատարը։
Նրա խոսքով՝ սկզբում հակառակորդի թիկունքում իրականացված օդային հետախուզության միջոցով հայտնաբերվել է սննդամթերքի և զինամթերքի պահեստ։ Սակայն հրամանատարությունը հանձնարարել է անմիջապես չհարվածել այդ օբյեկտին, այլ մշտական հսկողություն սահմանել դրա նկատմամբ և հետևել այն զինծառայողների տեղաշարժի երթուղիներին, որոնք բեռներ էին տեղափոխում։
Добавить комментарий