Опубликовано H.Aslanyan -
Վարդան

Այսօր աշխարհը հաշվի է նստում ԱԹՍ արձակող և անգլերեն միայն «հելլո» ասել իմացող, սակայն խիստ մոտիվացված զինյալի հետ. իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան ալիքում գրում է.

Մենք, ցավալիորեն, չենք հասկանում, որ մեզ շրջապատող աշխարհը ոչ միայն գրեթե գլխիվայր շրջվել է, այլ շարունակում է փոփոխվել մեր իսկ աչքի առջև։ 

1990-ականների և 2000-ականների սկզբի լիբերալ խոսույթները միջազգային հանրության, մարդու իրավունքների, ՄԱԿ-ի և այլնի մասին վաղուց արդեն հնացած են և փաստացիորեն այլևս ոչ պիտանի։

Աշխարհում համարյա ամեն ինչ լուծվում է «գայլային օրենքներով» և ուժի սպառնալիքի կամ կիրառության դիրքերից։

Ընդ որում, այդ ուժի առկայությունն այլևս ամենևին չի նշանակում բացառապես զուգաչափորեն ուժեղի պարտադիր հաղթանակ։ Օբյեկտիվորեն տնտեսապես և ռազմականապես անհամեմատ ավելի թույլ համարվողները կարողանում են հաջողության հասնել կամքի, կազմակերպվածության, մոտիվացվածության և անզուգաչափ ուժի բաղադրիչների համախմբի ճշգրիտ կիրառության միջոցով։

Մերձավոր Արևելքում ամենահարուստ և թանկարժեք սպառազինությամբ հագեցած բանակ ունեցող Սաուդյան Արաբիան չի կարողանում հաջողության հասնել լավագույնս կազմակերպված և մոտիվացված Եմենի «Անսարալլահի» աղքատ բանակի դեմ, աշխարհի ամենաապահով թվացող Դուբայի բազմամիլիարդանոց «դրախտը» ժամերի ընթացքում քանդվում է մի քանի ամենաէժան իրանական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով և այսպես շարունակ։ 

Այսօր աշխարհը ստիպված է հաշվի նստել ոչ թե անգլերենով վարժ խոսող և միջազգային իրավունքին հղումներ տվող նավթադոլարներով  հարստացած և հաճախ կոռումպացված ինչ-որ փողկապավոր պաշտոնյայի, այլ սովորական ամենագնացի բեռնախցիկից նույն այդ պաշտոնյայի նստած վայրի վրա ԱԹՍ արձակող և անգլերեն  միայն «հելլո» ասել իմացող, սակայն խիստ մոտիվացված զինյալի հետ։

 

Добавить комментарий