Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, այս մասին հայտնել են Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունից։
Ըստ տվյալների՝ «Գյոյթեփե» սահմանապահ ջոկատի տեղամասում մի խումբ անձինք փորձել են ապօրինի հատել սահմանը Իրանի կողմից։
Սահմանապահները նախազգուշական կրակոցներ են արձակել։ Խախտողներից մեկը պատասխան կրակ է բացել, ինչից հետո վնասազերծվել է։ Իրանական կողմը տեղեկացվել է միջադեպի մասին։ Հարուցվել է քրեական գործ:
Добавить комментарий