Մեծ է հավանականությունը, որ նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերին․ Փաշինյան
ԱԺ-ում մեկնարկել են 2027-ի պետական բյուջեի քննարկումները։
Խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում են բյուջեի հիմնական ցուցանիշները՝ եկամուտները, ծախսերը, պետական պարտքն ու պակասուրդը։
Նիստին բացման խոսքով հանդես է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը` խոսելով Սահմանադրության փոփոխության մասին։
Փաշինյանի խոսքով՝ եթե կառավարող մեծամասնությունը կարողանա համոզիչ պատասխաններ տալ բարձրացված հարցերին, քաղաքացիների ճնշող մեծամասնությունը հանրաքվեում կողմ կքվեարկի նոր Սահմանադրությանը։
Վարչապետը պնդել է՝ եթե այդ պայմաններում ընդդիմությունը շարունակի դեմ արտահայտվել Սահմանադրության փոփոխությանը, կնշանակի, որ դեմ է Ադրբեջանի հետ վերջնական ու համապարփակ խաղաղությանը։
«Այդ պարագայում հանրային ճնշում է գեներացվելու ընդդիմության նկատմամբ, կառավարող մեծամասնությունը պետք է առաջնորդի այդ ճնշումը, եթե, իհարկե, հանրային տրամադրությունն այդպիսին լինի»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ խորհրդարանում տեղի ունեցած հարցուպատասխանից հետո իր լավատեսությունն աճել է, և մեծ է հավանականությունը, որ նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերին։
Добавить комментарий