Опубликовано D.Guyumjyan -
DETQ

Իրանի նախագահը Ռամադանի կապակցությամբ ընդգծել է իսլամական աշխարհի միավորման անհրաժեշտությունը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին մուսուլմանական Ռամադանի տոնի կապակցությամբ հերթական անգամ ընդգծել է մուսուլմանական աշխարհի միավորման անհրաժեշտությունը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Ռայիսին շեշտել է, որ մուսուլմանական աշխարհն ականատես է եղել անջատողականության հրահրմանը, ահաբեկչական խմբավորումների ստեղծմանը,  սրբավայրերի օկուպացմանը և այլն։ Նրա խոսքով՝ հակաիսլամական ժողովուրդները ձգտում են պառակտել և միմյանցից հեռացնել մուսուլմանական երկրներն ու ժողովուրդներին։

Վերջինս միևնույն ժամանակ նման գործողությունները որակել է որպես մուսուլմանական հասարակությունները թուլացնելուն ուղղված թշնամական ռազմավարություն։    

Անդրադառնալով Իսրայելի կողմից Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում աղոթող հավատացյալների նկատմամբ իրականացված հարձակմանը՝ Իրանի նախագահը շեշտել է, որ միայն այդ գործողությունները դատապարտելը բավարար չէ։ Նա հավելել է, որ իսլամական ժողովուրդներն այսօր գործնական նախաձեռնություններ են ակնկալում՝ սիոնիստական ռեժիմի և նրա կողմնակիցների հանցագործություններին հակազդելու համար։

#Դետքի_հետագծով

Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունն ապրիլի սկզբին կրկին սրվեց այն բանից հետո, երբ Իսրայելի ոստիկանական ուժերը զինված հարձակում իրականացրին Ալ-Աքսա մզկիթում աղոթող պաղեստինցի հավատացյալների նկատմամբ։   

Պաղեստինի հարցը միավորում է մուսուլմանական բոլոր երկրներին, և Իրանի Իսլամական Հանրապետությունը ձգտում է գլխավորել այս պայքարը։ Այս համատեքստում Իրանը փորձում է ամեն կերպ խոչընդոտել Իսրայելի և իսլամադավան մյուս երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ 

Добавить комментарий