Опубликовано H.Aslanyan -
Նիկոլ

Մեր պետությունը մեր ինքնությունն է. Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Իրական Հայաստանի» հայեցակարգը

Համաշխարհային հայկական գագաթնաժողովի (Global Armenian Summit) շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել բանախոսությամբ՝ անդրադառնալով «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը, պետության և հայրենիքի նույնականացմանն ու Սփյուռքի հետ հարաբերություններին, գրում է 1lurer.am-ը:

«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը պետության մասին է։ Չկա պետությունից ավելի կարևոր բան, և մեր բոլոր պատկերացումները պետք է կապված լինեն Հայաստանի Հանրապետության, նրա շահերի և նրա հարատևության տեսլականի հետ։

Մեր պետությունը մեր ինքնությունն է, և ընդհակառակը՝ մեր ինքնությունը մեր պետությունն է»,- նշել է վարչապետը:

Անդրադառնալով Հայաստանի տարածքային ամբողջականությանը և այն քննադատություններին, թե ֆիքսված տարածքով առաջնորդվելը սահմանափակում է համազգային իղձերն ու երազանքները, գործադիրի ղեկավարը շեշտել է, որ միջազգայնորեն ճանաչված սահմաններն առաջին հերթին երկրի պաշտպանության և անվտանգության գլխավոր երաշխիքն են:

«Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հենվում է Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա՝ 29743 քառակուսի կիլոմետր։Խնդիրը սահմանի և սահմանափակման մեջ է, և լավ է, որ սահմանը մեզ սահմանափակում է տարածվել դեպի արևելք կամ դեպի արևմուտք։

Եվ իմաստն այն է, որ սահմանը ինչքան մեզ է արգելափակում տարածվել դեպի արևմուտք, այնքան էլ ուրիշներին է սահմանափակում արևմուտքից տարածվել դեպի արևելքԵվ սա՛ է Իրական Հայաստանի գաղափարախոսության հաջորդ կարևոր առանձնահատկություններից մեկը, և մենք առաջնորդվում ենք այս տրամաբանությամբ»,- ընդգծել է Փաշինյանը:

Ելույթի ավարտին վարչապետը նշել է. «Հայաստանի Հանրապետությունը Սփյուռքին կարող է առաջարկել միայն մի բան՝ ինքն իրեն՝ որպես հայրենիք, որը պետություն է։ Եվ այդ հայրենիքը Սփյուռքին առաջարկում է սեր, բայց նաև հարգանք, հարգանք՝ բայց նաև սեր»:

 

Добавить комментарий