ԱՄՆ ռազմածովային ուժերի «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիրը Մերձավոր Արևելք կժամանի նոյեմբերի կեսերին
Ամերիկյան ավիակրային հարվածային խումբը՝ USS Theodore Roosevelt ատոմային ավիակրի գլխավորությամբ, Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) պատասխանատվության գոտի կժամանի նոյեմբերի կեսերից ոչ շուտ, հայտնել է Axios պորտալի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին։
Նրա տվյալներով՝ հինգշաբթի ավիակիրը պետք է այցելի Սինգապուր, որտեղ կմնա մի քանի օր։
Ինչպես հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով արբանյակային լուսանկարներին, չորս նավից բաղկացած խումբը ներկայում գտնվում է Հարավչինական ծովում։
ԱՄՆ ռազմածովային ինստիտուտի լրատվական ծառայության տվյալներով՝ խմբի կազմում, բացի ավիակրից, ընդգրկված են USS Chosin հրթիռային հածանավը, երկու էսկադրային ականակիր՝ USS Paul Hamilton-ը և USS Decatur-ը, ինչպես նաև Seahawk միջին չափի անանձնակազմ նավը (MUSV), որը նախատեսված է ռադիոէլեկտրոնային հետախուզության, վերջրյա և ստորջրյա իրադրության դիտարկման ու վաղ նախազգուշացման խնդիրների կատարման համար։
Добавить комментарий