Опубликовано H.Aslanyan -
Թրամփ

Իրանի վրա նոր հարվածները խիստ անհավանական են․ Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանին նոր հարվածներ հասցնելը ծայրահեղ քիչ հավանական է՝ պայմանով, որ խաղաղության համաձայնագրի կնքման հարցում առաջընթաց գրանցվի։

«Դա կախված է նրանից, թե արդյոք նրանք կստորագրեն շատ լուրջ համաձայնագիր։ Ծայրահեղ քիչ հավանական է, որ դրա կարիքը կլինի... Ամենայն հավանականությամբ, դրա անհրաժեշտությունը չի առաջանա։ Նրանք շատ են ցանկանում գործարք կնքել»,- ասել է Թրամփը CNN հեռուստաալիքին։

 

Добавить комментарий