Опубликовано H.Aslanyan -
Թրամփ

Իրանի հարցով համաձայնության կհասնեինք, եթե չլինեին ընտրությունները. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է Իրանի հետ համաձայնության հնարավորության մասին։ Նրա խոսքով, այդ գործընթացը խոչընդոտվել է ընտրությունների պատճառով։

«Նրանք պատրաստ էին ինձ հետ գործարք կնքել։ Մենք համաձայնության կհասնեինք, եթե չլինեին այս ընտրությունները։ Ամեն դեպքում, մենք համաձայնության կգանք»,- հայտարարել է նա։

Իրանի միջուկային ենթակառուցվածքների վերաբերյալ խոսելիս Թրամփը նշել է, որ այս պահին «Փիքաքս Մաունթին» թիրախավորելու անհրաժեշտություն չկա։

«Նրանք այլ խնդիրներ ունեն։ Նրանք հիմա Փիքաքս Մաունթինի մասին չեն մտածում։ Եթե մեզ անհրաժեշտ լիներ հարվածել այդ օբյեկտին, ինչը ներկայումս անհրաժեշտ չէ, մենք դա կանեինք մեկ ժամում։ Հարցը կլուծվեր»,- ասել է նա։

ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ այսօր օրը փակ դռների հետևում կհանդիպի Կատարի վարչապետ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանիի հետ։

Добавить комментарий