Опубликовано H.Aslanyan -
Արկտիկա

Ռուսաստանը Արկտիկայում ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվության աճ է տեսնում

Արկտիկական տարածաշրջանը դարձել է ՆԱՏՕ-ի աճող ռազմական ակտիվության թատերաբեմ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը ԵԱՀԿ-ում Եվրոպայի ռազմականացմանը նվիրված կլոր սեղանի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։

«Մենք տեսնում ենք, թե ինչպես են մեր հակառակորդները՝ ՆԱՏՕ-ի երկրները, ավելացնում են ռազմական ներուժը հյուսիսային լայնություններում»,- նշել է նա։

Ռուսաստանի փոխարտգործնախարարի խոսքերով՝ Արկտիկական տարածաշրջանին «հատուկ նշանակություն է տրվում» ՆԱՏՕ-ի ծրագրերում։

«Ռուսաստանը դիտվում է որպես սպառնալիք և, ըստ նրանց տրամաբանության, պետք է վտարվի։ ՆԱՏՕ-ն և դրա առանձին անդամները, անհատապես և խմբերով, ընդլայնում են իրենց ռազմական գործունեությունը, այդ թվում՝ անցկացնելով տարբեր հակառուսական առաքելություններ»,- հայտարարել է Ռյաբկովը։

 

 

Добавить комментарий