Опубликовано H.Aslanyan -
Հրանտ

Մեր ժողովրդի առջև դրված ընտրությունը մեծ չէ՝ կա՛մ ուծացում, կա՛մ նոր պատերազմ ու հաղթանակ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․

«Քանի դեռ մտածում ենք, թե պատերազմն ավարտվել է ու անընդհատ խաղաղությունից խոսում, ուրեմն մենք բոլորս ենք կապիտուլացվել։ Ինքնախաբեություն և կապիտուլյացիա է նաև այն միտքը, թե Արցախի խնդիրն այլևս գալիք սերունդների լուծելիք հարցն է։

Կարդում եմ վերջին օրերի գրառումները ու հասկանում՝ ցավոք, կապիտուլյացիան շատ ավելի խորն է նստած մեր մեջ, քան մտածում ենք։ Չեմ ուզում հիասթափություն կամ անկումային տրամադրություններ տարածել, բայց չասելն էլ մի ուրիշ կապիտուլյացիա է, որին այլևս չեմ ուզում մաս կազմել։ Հոգնել եմ։

Իսկ ճշմարտությունն այն է, որ պատերազմը դեռևս չի ավարտվել։ Ավելին, եթե նույնիսկ ինչ-որ հրաշքով Ալիևն ու Էրդողանը (Նիկոլն էլ վրադիր) փորձեն ավարտել այդ պատերազմը, մեր ժողովուրդը չպետք է թույլ տա, որ հանկարծ նման բան լինի։ Պատերազմի նման ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն։ Ահա, թե ինչի մասին է պետք իրազեկել մեր ժողովրդին։ Եվ ոչ միայն իրազեկել, այլև նախապատրաստել։

Добавить комментарий