Опубликовано H.Aslanyan -
Տիգրան

Գործող կառավարիչները ՀՀ օկուպացված տարածքների թեման թողեցին ադրբեջանական քմահաճույքների տիրույթում

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«2020 թվականի հրադադարի հաստատման եռակողմ հայտարարությունը ոչ միայն կապիտուլյացիա էր, այլ նաև Արցախի և ՀՀ որոշ հատվածների օկուպացման նախերգանքը:

Ինչպես ավելի ուշ իշխանությունը խոստովանեց, իրենք ի սկզբանե Արցախը հայկական չէին համարել, մարդկանց խաբել էին, իսկ պատերազմը պարտության տարան, հազարավոր մարդկանց կյանքից զրկեցին, որպեսզի իրենց դավաճան չկոչեն:

Թեպետ որևէ մեկը, վստահ եմ, չի կասկածում, որ պատմությունն իրենց հենց այդպես էլ արձանագրելու է:

Գործող կառավարիչներն Արցախն Ադրբեջան հռչակեցին, իսկ ՀՀ օկուպացված տարածքների թեման թողեցին հեռու անորոշության, իսկ ավելի կոնկրետ՝ ադրբեջանական քմահաճույքների տիրույթում»:

Добавить комментарий