Опубликовано H.Aslanyan -
Զելենսկի

Ուկրաինան և Ռուսաստանը քննարկում են ռազմագերիների փոխանակում՝ «1000-ը 1000-ի դիմաց»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Աբու Դաբիում ընթացող եռակողմ բանակցությունների շրջանակում փորձում են համաձայնության հասնել ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ հղում անելով ՈւՆԻԱՆ-ին, այս մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է Դանիա կատարած այցի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Զելենսկու խոսքով՝ այսօր` նոյեմբերի 11-ին, տեղի կունենա Աբու Դաբիում Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև եռակողմ բանակցությունների հիմնական փուլը։

«Քննարկել ենք գերիների փոխանակման հնարավորությունը։ Ցանկանում են իրականացնել «1000-ը 1000-ի դիմաց», հնարավոր է՝ «1500-ը 1500-ի դիմաց» փոխանակում։ Այսինքն՝ խոսքը լայնածավալ փոխանակման մասին է։ Եվ հենց այս օրակարգով էլ ամերիկյան կողմի ներկայացուցիչները կմեկնեն Ռուսաստան»,- հայտնել է Զելենսկին։

Добавить комментарий