Опубликовано H.Aslanyan -
Ղալիբաֆ

Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ Էր Ռիադի և հութիների միջև. Ղալիբաֆ

Իրանը պատրաստակամություն է հայտնել հանդես գալ որպես միջնորդ Սաուդյան Արաբիայի և եմենական «Անսար Ալլահ» շարժման (հութիներ) միջև հակասությունների կարգավորման գործում։

Այս մասին Al Jazeera–ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի խորհրդարանի ներկայացուցիչ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

Նրա խոսքով` Թեհրանը պատրաստ է նպաստել երկխոսության հաստատմանն ու փոխադարձաբար ընդունելի լուծումներ գտնելուն` պայմանով, որ երկու կողմերն էլ համապատասխան խնդրանքով կդիմեն Իրանին։

«Մենք պատրաստ ենք օգնել Սաուդյան Արաբիային և «Անսար Ալլահ» շարժմանը լուծել իրենց տարաձայնությունները, եթե նրանք խնդրեն մեզ այդ մասին»,- ընդգծել է Ղալիբաֆը։

 

 

Добавить комментарий