Опубликовано H.Aslanyan -
Ոսկանյան

Բաքվի բարբարոսական վարչախումբը խիստ անհանգստացած է Հայաստանի և Իրանի համագործակցությամբ. Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

Բաքվի բարբարոսական վարչախումբը խիստ անհանգստացած է Հայաստանի և Իրանի միջև հազարամյակների միասնական քաղաքակրթության շրջանակներում շարունակական համագործակցությամբ։ 

Արդեն մի քանի օր է, ինչ այդ վարչախմբի տարբեր պետական մարմիններ չեն դադարում վայրահաչել Իրանի փոխնախագահի՝ Հայաստան այցի շրջանակներում հայ-իրանական մշակութային և կրոնական երկխոսության կարևոր կենտրոններից՝ Երևանի իրանական Կապույտ մզկիթի սրահներից մեկը հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ։ 

Նաև Հայաստանի ներքին գործերին միջամտության տարրեր պարունակող լկտի և հանդուգն հայտարարություններով են հանդես եկել, մասնավորապես, ստալինյան ժամանակների մնացուկ, այսպես կոչված, «Կովկասի մուսուլմանների վարչությունը» և արհեստածին Ադրբեջանի Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի հարցերով  պետական կոմիտե կոչեցյալը։ 

Տգիտության և լկտիության միախառնման հետևանք այս հայտարարությունները հատկապես զավեշտալի են այն պայմաններում, երբ Բաքվի բարբարոսական վարչախումբը հետապնդում է հավատացյալ շիաներին նույնիսկ այնպիսի տարրական իրավունքի խնդրով, ինչպիսին դպրոցսկանների հիջաբի հարցն է, իսկ «Կովկասի մուսուլմանների վարչություն» և Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի հարցերով  պետական կոմիտե հորջորջվող Բաքվի բռնապետի գրպանային կառույցները, կա՛մ լռում, կա՛մ արդարացնում են այդ բռնաճնշումը։ 
 

Добавить комментарий